ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Թեհրանում Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA-ն։
Ըստ աղբյուրի՝ եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
--00—ԼՄ