Թեհրանը նախազգուշացնում է` քաոսի հետևանքով ահաբեկչությունը նորից կվերադառնա Սիրիա․ Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_11

Իրանը նախազգուշացնում է Սիրիա ահաբեկչության հնարավոր վերադարձի մասին՝ երկրում տիրող քաոսի ֆոնին, որը կարող է վտանգ ներկայացնել ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք նախազգուշացնում ենք քաոսի արդյունքում Սիրիա ահաբեկչության վտանգի վերադարձի մասին, որը կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասել է Արաղչին եգիպտական ​​«Al Ghad» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ իրանցի խորհրդականների ներկայությունը Սիրիայում առաջին հերթին ձեռնարկվել է Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար։

--00—ՅՄ