ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը, այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ»,-նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։
Բացի դրանից՝ Չավուշօղլուն Բայրամովի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը «սահմանները պարզելու» պատրվակով փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է աշխատանքը: Մի քանի օր տևած բանակցությունների արդյունքում ադրբեջանական որոշ ստորաբաժանումներ հետ են քաշվել, իսկ մյուսները դեռ տեղում են։ Բանակցությունները պետք է վերսկսվեին այսօր, սակայն ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։
--00—ԼՄ