ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Եթե Թուրքիան Սյունիք մտնելու փորձ անի, Իրանը կհարվածի Նախիջևանին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։
«Թուրքիան հեշտ չի մարսի, եթե Իրանի հետ մտնի ռազմական առճակատման մեջ։ Չի մարսի նաև Ադրբեջանը։ Իրանը կարող է մտնել ոչ միայն Նախիջևան, Իրանը կարող է մտնել նաև Կովսական, Ջրական։ Վերջապես թալիշները իրանցի ժողովուրդ են և իրանական ժողովուրդ լինելով, հաճախ ապավինում են Իրանին։ Իրանի ուլտիմատումը մի կողմից մեզ համար, որպես երկիր, անվտանգային հնարավորություններ է բացում, մյուս կողմից, երևանյան սլենգով ասած՝ մեզ «չմոյացնում» է»,-նշել է մեր զրուցակիցը։
Բանախոսն անդրադարձել է նաև Իրանի և Թուրքիայի հնարավոր ռազմական բախմանն ու կողմերի սպառազինական հնարավորություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։