ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News
Զանգվածային լրատվամիջոցների հնչեցրած ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմն իրականացրել է մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից:
«Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք բնության գիրկ այցելելիս չմոռանալ մեր շրջակա միջավայրի և բնական հուշարձանների հանդեպ խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունքի մասին։
Շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ լինի ոլորտի քաղաքականություն մշակող մարմին թե քաղաքացի կամ զբոսաշրջիկ»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ:
--00--ԶՀ