ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
2022 թվականի օգոստոսի 22-ին «Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները փորձագետների մասնակցությամբ ստուգել են Սարսանգի ջրամբարը։
«Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ն APA-ին հայտնել է, որ ստուգման նպատակն է Սարսանգի ջրամբարում տեխնիկական մոնիթորինգ անցկացնելը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թերթեր գետից ջրի ներհոսքի և ջրամբարից ելքի ժամանակացույցի որոշումը և ջրամբարի ստեղծումը
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են Սարսանգի ջրամբարից ոռոգվող հողատարածքների ջրաբաշխման և ջրամատակարարման հարցեր։
Հիշեցնենք, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքում։ Թե ինչպես են ադրբեջանցի փորձագետները հայտնվել Արցախի Հանրապետության տարածքում, դեռ տեղեկություն չկա։
--00—ԶՀ