ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր Արցախում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի դեպքին:
«Քիչ առաջ խորը կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:
Զինծառայողը Աբովյան քաղաքից էր:
Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին:
Համբերություն բոլորիս:
Նշեմ, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-գրել է մարզպետը: