ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ադրբեջանի իշխանությունները միջազգային տնտեսական ֆորում կանցկացնեն օկուպացված հայկական Շուշիում։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Ըստ աղբյուրի՝ Շուշիում կազմակերպվող համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, որի կմասնակցեն գործարարներ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում մինչ օրս ադրբեջանական իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել։
--00—ԻԴ