Թուրքիան օկուպացված Շուշիում բացել է երկրաշարժերի մոնիտորինգի կայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

49f07a60-8bce-3073-bc80-f66d209da486_850

Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարել է, որ հուլիսի 24-ին Շուշիում բացվել է Թուրքիայի արտերկրում առաջին երկրաշարժերի մոնիտորինգի կայանը։  Նշվում է, որ երկրաշարժերի մոնիտորնգի կայանը հնարավորություն կտա դիտարկել աշխարհի յուրաքանչյուր մասում տեղի ունեցող երկրաշարժերը։

Կայանի կառուցման համար փորվել է 100 մետր, ջրհորը ծածկվել է  պողպատե խողովակներով, իսկ ներսում տեղակայված են 2 բարձր զգայունության երկրաշարժի սենսորներ։

Հիշեցնենք, որ «Երկրաշարժերի մոնիտորինգի համակարգերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը», որը ներառում էր երկրաշարժերի մոնիտորինգի կայանի ստեղծումը ստորագրվել է 2023-ի սեպտեմբերի 7-ին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ