Մասիսում 21-ամյա երիտասարդը քրոջ ամուսնու քարտից խարդախությամբ կանխիկացրել է 940 000 դրամ գումար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

images (1).jpg



Օգոստոսի 28-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ կայքէջերից մեկի միջոցով իր բանկային քարտից 940 000 դրամ է գանձվել:



Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր հաշվեհամարից 940 000 դրամ է փոխանցել այլ հաշվի:



Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:



Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խարդախությունն արել է տուժողի կնոջ եղբայրը: Օգոստոսի 29-ին Այնթապ գյուղում 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, որտեղ խոստովանել է, որ գումարի կանխիկացումն արել է ինքը՝ կայքերից մեկի իր անվամբ բացված էջի միջոցով:



Երիտասարդը ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:



--00—ԶՀ