ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գրում է News.am-ը։
«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախն այս վիճակին հասցնելու մեջ:
«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա:
Հարցին, թե ով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց. «Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»:
--00—ԶՀ