ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության ֆոնին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբարհիմ Քալինը։
Նա նշել է, որ տեղեկություններն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ են տեղի ունեցել, անհանգստացնող են։ «Խաղաղությունն ու կայունությունը հնարավոր է հասանելի լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ օրինական իրավունքների հիման վրա»,- ասել է նա։
--00--ԱՀ