ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Սլովենիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը, որը հաստատակամորեն ներգրավված է անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման գործում և վճռականորեն խրախուսում և աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխանն՝ այս մասին նշել են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանությունից:
«Սլովենիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերին, որը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ լարվածությունը հաղթահարելու հարցում և ձգտում է առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ