ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր դեռևս չի ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության համար, քանզի դրա սահմանադրական պահանջն է` միաժամանակ վարչապետի նոր թեկնածուի առաջադրումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։
«Երեկ ուշ գիշեր, ԱԺ մուտքի, մոտ հանրահավաքում ընթերցվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորների անունները, ովքեր ստորագրել էին անհասկանալի բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ», - գրել է Ղազարյանը։
--00--ԱՀ