ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վաղվա հանդիպման ժամանակ օրակարգի գլխավոր հարցը լինելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, այսօր Սամարղանդում մեկնարկելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին ներկա են գտնվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
--00--ԱՀ