ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Զանգեզուրի միջանցքի» բացումն էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Սամարղանդում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Փոխանցում է vestikavkaza.ru-ն։
Ըստ Ալիևի՝ միջանցքը շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։
Խոսելով Հայաստանի հետ հետպատերազմյան հարաբերությունների կարգավորման մասին՝ Իլհամ Ալիևը նախ ասել է, որ Բաքուն Հայաստանին տրամադրել է 5 հիմնարար սկզբուն, և ընդգծել խաղաղ համաձայնագրի նախագծի վրա աշխատանքն առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների սկսելու անհրաժեշտությունը։
--00—ԻԴ