Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 61-ամյա տղամարդու դիակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News



Հաղորդվել էր 1961 թ ծնված Բորիս Եղիազարյանի անհետ կորելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:



Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին Աղի լիճ կոչվող տարածքի հարակից բլրի վրա հայտնաբերվել է Բորիս Եղիազարյանի դիակը՝ կիսանեխած և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:



Կատարվում է նախաքննություն:



--00—ԶՀ