ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Մարտի 31-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 77-ամյա Աշոտ Բարեղամյանը։
Ապրիլի 15-ին՝ ժամը 22:45-ին, ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել է Սեբաստիա-Տիչինայի փողոցների խաչմերուկում և ներկայացվել ոստիկանության Մալաթիայի բաժին։