ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրել է «Թվիթեր»-ում՝ անդրադառալով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին։
«Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»,–գրել է նա։
--00—ԻԴ