ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News
Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ակտիվացնել սահմանների սահմանազատման գործընթացը հանձնաժողովների կանոնակարգերի վավերացումից հետո։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» ձևաչափի հանդիպմանը։
«Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովի և Պետության սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։ Երկու երկրներում այս փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով հիմնական սկզբունքների և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրի վրա»,- նշեց նա։
Փաշինյաանը հավելեց նաև, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը այս իրավական փաստաթղթի վերաբերյալ վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և հանեց բոլոր փաստարկները Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրներին ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ և նշեց, որ նման մեկնաբանությունները անհիմն են և ոչ իրավաչափ։
--00—ԼՀ