ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Վլադիմիր Պուտինը ցանկանում է օր առաջ հանգուցալուծել իրավիճակն Ուկրաինայում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և հավելել, որ Ուզբեկստանում լայն քննարկում է ունեցել Պուտինի հետ։
«Նա ինձ ցույց տվեց, որ մտադիր է որքան հնարավոր է շուտ ավարտել դա», - ասել է Էրդողանը, գրում է RT-ն։
Ավելի վաղ Էրդողանը Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, Պուտինի հետ էր հանդիպել։ ՌԴ նախագահը ընդգծել է, որ հակամարտող կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակման հարցում և այժմ դիտարկում են գյուղատնտեսական ապրանքի` միջազգային շուկա հանելու հնարավորությունը։
--00—ԼՄ