Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ժամանել է Ստամբուլի Դոլմաբահչը պալատ և ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին, որոնք ժամանել են բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ուկրաինայում ընթացող հակամարտությունը խորապես տխրեցնում է Թուրքիային, որը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ընկերն ու հարևանն է։ Մենք կոչ ենք անում հաստատել հրադադարի ռեժիմ։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, ինչպես նաև կազմակերպել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը», - ասել է նա։
--00—ՀԶ