ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքում 55 ռուս ռազմագերիների վերադարձը։ Այս մասին ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության առավոտյան զեկույցում։ Փոխանցում է iz.ru-ն։
«Փոխանակման շուրջ բարդ բանակցային գործընթացի արդյունքում այս գիշեր Ուկրաինայից վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների զինված ուժերի 55 զինծառայողներ, որոնք գերության մեջ գտնվում էին մահացու վտանգի տակ»,- ասվում է զեկույցում։
Նրանք բոլորն արդեն հասցվել են Ռուսաստան և գտնվում են հիվանդանոցներում, ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական օգնություն։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև, որ զինվորականներին հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ։
--00—ԻԴ