ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Այսօր` ժամը 21։20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի 2-րդ նրբանցքում վիճաբանող անձանց միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
Ականատեսները թղթակցին հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել Մալաթիայի շուկայի «մրգերի պահեստ» կոչվող հատվածում։
Հրաձգության արդյունքում, ըստ ականատեսի, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում են ստացել 2 քաղաքացի։
Ժամանել են Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության աշխատակիցները։
Այս պահի դրությամբ պարեկային ծառայությունը սահմանափակել է քաղաքացիները շարժը վերոնշյալ հատվածում։
Ականատեսը տեղեկացրեց նաև, որ հրաձգությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա տեղի ունեցած անհամաձայնության արդյունքում։
--0--ԱՀ