ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱՄՆ-ի կողմից Հունաստանի կղզիներում զենք տեղակայելու խրախուսումը հակասում է Թուրքիայի հետ դաշինքի ոգուն։ Սադրանքների և լարվածության ընթացքը լավ բան չի բերի երկրներից և ոչ մեկին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ Անկարան հիանալի գիտի, թե կոնկրետ ով է Աթենքին մղում սադրանքների։
Էրդողանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Էրդողանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից։
--00—ԻԴ