ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի միջնորդական ջանքերը և միջամտելու հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում խաղաղության «բանալի» է համարել եռակողմ պայմանավորվածությունները։
«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարատև կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպաններն այսօր համաձեյնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում։
--00—ԻԴ