ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News
Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է՝ դեպի սահմանամերձ շրջաններ՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար.
«Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան։
Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»։
--00--ԼՀ