ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Մոսկվան ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության մասին միշտ հրապարակային խոսել է։ Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ պաշտոնական ներկայացուցչի, ՀՀ–ում ԵՄ-ի կիսառազմական առաքելության հակառուսական և հակաիրանական խնդիրներն ակնհայտ են։
«Մենք բազմիցս ընդգծել ենք Հայաստանում ԵՄ այս կիսապատերազմական ներկայության վտանգի մասին։ Ապացույցներ պետք չէ փնտրել ՝ առաքելության հակառուսական, հակաիրանական խնդիրներն ակնհայտ են, առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի երկրները։ Տարածաշրջանի ապակայունացումից և աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմ դառնալուց բացի, նման նախաձեռնություններից ոչինչ սպասել պետք չէ»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ