ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Մոսկվան իրականացրել է մասնակի մոբիլիզացիայի մասով իր առջև դրված խնդիրները։ Այս մասին իր բլոգում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ նշելով, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14.00-ին, մոբիլիզացվածների հավաքման կետերը կփակվեն։
Քաղաքապետն ասել է, որ ծանուցումները, որոնք զորահավաքի ընթացքում ուղարկվել են բնակության կամ աշխատանքի վայր, դադարում են գործել։
Սոբյանինը մասնակի մոբիլիզացիան անվանել է հսկայական փորձություն մայրաքաղաքի ընտանիքների համար՝ ընդգծելով, որ այս գործընթացը քաղաքում ավարտվել է մոսկվացիների պատասխանատվության և հայրենասիրության շնորհիվ։
--00—ԻԴ