ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սիրիայում Թալբիս հյուսիսային քաղաքի քաղաքապետը զոհվել է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենան պայթեցնելու հետեւանքով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sham FM ռադիոկայանը: «Հոմս նահանգի Թալբիսի քաղաքային խորհրդի ղեկավարը զոհվել է նրա ավտոմեքենայի մեջ դրված պայթուցիկ սարքի աշխատելու հետեւանքով»,-հաղորդել է ռադիոկայանը:
Խմբավորումներից ոչ մեկը ներկա դրությամբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
--00—ԻԴ