ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հոկտեմբերի 10-ից 14-ը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կազմակերպել և իրականացրել է շարային ստուգատես, որին մասնակցել են բաժինների արտաքին ծառայությունների աշխատակիցները։
Միջոցառման նպատակն էր՝ ստուգել ոստիկանների արտաքին տեսքը, ինչպես և համազգեստ կրելու կանոնների պահպանումը։ Ստուգատեսների ընթացքում վեր են հանվել որոշ բացթողումներ, որոնց շտկման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։
--00—ԼՄ