ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Նոյեմբերի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդում անցկացվեց շարային ստուգատես։ Գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ու գնդի ենթակա ստորաբաժանումների հրամանատարները ստուգեցին պարեկների արտաքին տեսքը, ծառայողական ու վարորդական իրավունքի վկայականների, ինչպես և հատուկ միջոցների առկայությունը։
Ստուգատեսին հատուկ ուշադրություն դարձվեց նաև պարեկների տագնապային ճամպրուկներին. ստուգվեց դրանցում անհրաժեշտ իրերի առկայությունը։ Ստուգատեսի ավարտին հրամանատարությունը վեր հանեց թերությունները ու դրանք շտկելու ուղղությամբ տվեց հանձնարարականներ։
--00—ԼՄ