ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի ջանքերը չլուծեցին Արցախի հիմնախնդիրը, այն է՝ «Ադրբեջանի հողերը չազատվեցին օկուպացիայից», գրում է «Anadolu» գործակալությունը։
Նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա միջնորդական ջանքերը՝ այն անավանելով «ձախողված», ապա հավելել, որ «ԵԱՀԿ-ն դարձել է անլուծելի խնդիրների կենտրոն»։
«Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նա նաև նշել է, թե իբրև ԵՄ-ում էլ առանձնահատուկ անկեղծություն չկա։
Մանրամասները՝ այստեղ։
--00—ԼՄ