ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ կանանց բռնցքամարտն ունի Եվրոպայի չեմպիոն։ Տիտղոսը նվաճել է 70 կգ քաշային Անի Հովսեփյանը՝ եզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնելով Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։
--00—ԼՄ