ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը, ավարտելով իր ուսումնառությունն Իտալիայում, սույն թվականի հոկտեմբերի 25-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
--00—ԼՄ