ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
«Ռուսաստանի համար Հարավային Կովկասից հեռանալը մեծ խնդիր է, իսկ Հայաստանի համար՝ գոյաբանական հարց» - կարծում է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
«Եթե Հայաստանը համաձայնում է, որ ինքն այլեւս պատասխանատու չէ Արցախի համար, դա իր որոշումն է։ Եթե նա համաձայնի սահմանազատման ժամանակ կիլոմետրերով կորցնել իր տարածքը, դա նույնպես իր գործն է։Եթե նա համաձայնում է միջանցքին, ապա սա նույնպես Հայաստանի գործն է։
Այդ դեպքում Ռուսաստանն այստեղ այլեւս անելիք չի ունենա։ Բայց սա Հայաստանի գոյատևման խնդիրն է։ Միամտություն է կարծել, թե Թուրքիան ու Ադրբեջանը կանգ են առնելու այդտեղ։ Նրանց ախորժակների մասին վաղուց է հայտնի:»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց Ալեքսանդր Սկակովը։
--00—ԱՊ