ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Ըստ կարգադրության՝ նոյեմբերի 12-19-ը Սեուլ կգործուղվեն Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Գոհար Մանուկյանը։
--00—ԼՄ