ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
--00--ԱՀ