ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով, հայտնում է պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ» , - գրել է Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Նշենք, որ մայիսի 2-ին Գերասիմ Վարդանյանը Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել:
--00--ԱՀ