ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի ԶՈՒ-ի գործողությունները թուրքական սահմանների պաշտպանության սկիզբն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող կուսակցության հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:
«Հակաահաբեկչական գործողությունները, որոնց մասնակցում են օդուժը, հրետանին և հարվածային անօդաչու թռչող սարքերը մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միջոցառումների միայն սկիզբն են», - ասել է նա։
Էրդողանը նաև Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրք զինվորականների գործողություններից՝ ասելով, որ թուրքական իշխանությունները հարգում են հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը։
Մինչդեռ երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ գործողության շրջանակում թուրքական բանակը հարձակվել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում ահաբեկիչների 471 օբյեկտների վրա, վնասազերծել է քուրդ զինյալների սիրիական թևի 254 գրոհայինի։
--00—ԼՄ