Թուրքիան երազում է մտնել ՀՀ Սիրիայի ու Իրաքի օրինակով, նրա ձեռքը կարող է բռնել միայն 102 ռազմաբազան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News

Սիրիայի վիճակը շարունակում է մնալ օրհասական, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ անիշխանություն է, երկիրը բաժանվել է մի քանի զինված խմբավորումների միջև, որից ամեն մեկն իր բաժինն է ուզում ստանալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ 

Բանախոսի կարծիքով, Թուրքիան, ծուղակ լարելով Ասադի համար, ինքը հայտնվեց ծուղակում։ Նա կանգնած է քրդերի հետ ուղիղ բախման վտանգի առջև, որին աջակցում է ԱՄՆ-ն, բայցի դա, իր սահմանների մոտ ի տարբերություն աշխարհիկ Սիրիայի՝ ունենում է իսլամական պետություն, որից ամեն ինչ սպասելի է՝ սահմանին բախումներ, ինչն իրեն հանգիստ կյանք չի տալու, Իսրայելն էլ ստացավ մոլեռանդ թշնամի։ «Թուրքիան հիմա երազում է ՀՀ մտնել և նույն բանը անել, ինչ արեց Սիրիայում ու Իրաքում, նրա ձեռքը կարող է բռնել ՌԴ-ի 102-րդ ռազմաբազան»,- հավելեց Բալասանյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ