ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանը:
Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև՝ հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:
Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին:
--00—ԶՀ