ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու միջադեպին անդրադարձել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք փոխանցում են, թե իբրև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպած ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։
Ըստ Ադրբեջանի բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ քննարկումների արդյունքում իբրև թե սկսվել է այդ աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։ Նշվում է նաև, որ հանդիպումը կայացել է ռուս խաղաղապահների՝ Խոջալուի շտաբում, իսկ ադրբեջանցի «բնապահպաններն» արդեն վերադարձել են Շուշի։
Հիշեցնենք՝ այսօր մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ պատճառաբանելով բնապահպանական խնդիրները։ Ժամեր անց՝ բանակցություններից հետո, այն բացվել էր: Ռուսական խաղաղապահ զորակազմը ու Ստեփանակերտը բանակցություններից մանրամասներ դեռ չեն հայտնել։
--00—ԼՄ