ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության Էրեբունու վարչական շրջանի 4-րդ ենթակայանի թիվ 41 ռեանիմացիոն բրիգադի բժիշկներ Նվեր Վարդանյանն ու Վահե Գրիգորյանը, ովքեր արձանագրել են Volkswagen-ի վարորդի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
--00—ՅՄ