ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Տևական ժամանակ է, ինչ Վանաձորի ավագանին չի կարողանում քվորում ապահովել, «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:
Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստանի» բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Եվ չնայած վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել, ընդդիմությունը բոյկոտում է նիստերը:
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ընտրություններից օրեր անց «Ասլանյան» դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
--00--ԶՀ