ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը «ահազանգում», թե իբր վերջին օրերին բնապահպանական խնդիրներ են ստեղծում նաև Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հիշեցնեմ, որ ադրբեջանական վերջին սադրանքներն Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են բնապահպանական շղարշի ներքո։
Սա նշանակում է, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ գործողություններով և սահուն կարող է անցում կատարել դեպի Հայաստան։
Համենայնդեպս Ադրբեջանը ավելացնում է ճնշումը՝ զուգահեռ իր պայմաններով առևտրի դաշտ բացում»։
--00—ՅՄ