ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հանդիպել եմ Amundi խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանի հետ։
«Քննարկել ենք Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնությունների, կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ներգրավման և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Զրուցել ենք նաև տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ»։
--00—ՅՄ