ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:
Քննարկվել են երկու երկրիների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես վերականգվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:
--00—ՅՄ