ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում` մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ
--00—ՅՄ