ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախի ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպանների և մյուս հայրենակիցների հետ նստացույց է անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ադրբեջանի հանցագործ քաղաքականության հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի շարունակականությունը»,- գրել է Թովմասյանը ր կից լուսանկարներ հրապարակել»։
--00--ԱՀ